Խի չեմ սպասարկի,ես առևտուր եմ անում,ինձ համար ինչ տարբերություն թուրք թե հայ…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խի չեմ

սպասարկի, ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին (Տեսանյութ)Այս մասին «Ազատության» TV-ի եթերում ասաց Շուռնուխ գյուղի բնակիչ Լուսինե Ալեքսանյանը։Շուռնուխցի Անուշ Գյագունցի խանութն ուղիղ ադրբեջանցի զինվորների հենակետին է նայում, նրանց բաժանում է մի քանի մետր լայնքով ճանապարհը:

«Ոչ մի դրական էմոցիա»,- ասում է խանութպանը` հավելելով. — «Թուրքերի կյլուխը թաղեմ, իբր շատ եմ ուզում ապրին, մի հատ էլ ուտելիքը տամ, ուտե՞ն»:Աչքի առջև է նաև Կուբաթլուի շրջան` Շուռնուխքենդ ցուցանակը, այս մեկը չտեսնելու է տալիս և կենտրոնանում ճիշտ ցուցանակի մոտ հայկական եռագույնի ներքո ծառայություն իրականացնող հայ սահմանապահ տղաների վրա. «Մեր զինվորները որ կանգնած են, մենք չենք վախում, արխային ենք,

մեր զինվորների ցավը տանեմ»:Շուռնուխում այս մի կրպակն է, ու ևս մի խանութ կա, Լուսինե Ալեքսանյանը բիզնես ջիղն արթուն է պահում. «Ռուսներն են մենակ գալիս, թուրքերը չեն գալիս, դե խի չեմ սպասարկի (որ գան-խմբ.) ես առևտուր եմ անում, ինձ համար ի՞նչ տարբերություն թուրքը, հայը, վրացին»:Առավել մանրամասն՝ «Ազատության» TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.