Փետերվարի 15-ից կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը ՌԴ և Հայաստանի միջև

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի

կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Համապատասխան փաստաթուղթ է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով

2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը»,

— նշված է հաղորդագրության մեջ: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործում է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը: Այն թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել Ռուսաստանի օդային սահմանը: Հեղինակ`Դավիթ Մուրադյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.