Դեպի ՌԴ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են…ահա արժեքը

Եթե մտադիր եք այս օրերին Ռուսաստան մեկնել,

ապա կորոնավիրուսի բացասական թեստի հետ միաժամանակ պետք է ունենաք կլորիկ գումար, որովհետև այս օրերին ավիատոմսերի գները ոսկուց էլ թանկ են: ArmLur.am-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց,

որ դրանց գները սկսում են 400 դոլարիցԱվիաընկերություններն առիթից օգտվելով, որ փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի հետ, շեշտակի բարձրացրել են ավիատոմսերի գները։ Ավիաընկերությունների աշխատողների խոսքերով թանկացումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ մինչև փետրվարի 8-ը ազատ ավիատոմս գրեթե հնարավոր չէ գտնել: Օրինակ, «Red Wings» ավիաընկերությունը

փետրվարի 8-ի համար Երևանից դեպի Մոսկվա ուղղության ավիատոմս առաջարկում է 418 դոլարից սկսած կամ ավելի քան 217 հազար դրամ:«Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 8-ի համար ավիատոմսի արժեքը կազմում է 427 դոլար կամ 222 հազար դրամ:Իսկ եթե ձեզ հաջողվի մինչև փետրվարի 8-ը ավիատոմս գտնել դեպի Մոսկվա, ապա այն կգերազանցի 500 դոլարը: Ավիաընկերություններ կան, որոնք ավիատոմս առաջարկում են 600 դոլարով կամ 312 հազար դրամով:Ի դեպ, տեղեկացնենք, որ ավիատոմսերի շուկան վերահսկվում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Հուսանք՝ Հանձնաժողովն արթուն է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.