Անկախ նրանից թե ոնց կնկալվի,կուզեի գնացողները մի բան հիշեն…..Սուրեն Սահակյանի կարևոր գրառումը

Սուրեն

Սահակյանն իր էջում գրել է. Վաղվանից սկսում են գործել կորոնավիրուսյան վարակի հետևանքով փակված Հայաստան-Ռուսաստան ուղևորափոխադրման ճանապարհները։ Չեմ իմանում՝ ինչքանով են հավաստի լուրերը, թե հերթեր են գոյանում ՊՇՌ տեստավորման ու արտագաղ թելուհամար։ Անկախ նրանից, թե ինչպես կհասկացվի, կցանկանայի

գնացողները մի բան հիշեն։ Պատ երազմում կռ վողները, զո հված տղաները, գե րիները, անհետ կորածներն կամ պոտենցիալ բոլոր զինվորները պատրաստ էին իրենց կյանքը տալ, որ մենք առավել լավ պետություն ունենանք, ոչ թե որ մարդիկ քոչը հավաքեն և գնան երկրից։ Հազար կարծիք կարող է լինել, սակայն իմ համոզմունքն է, որ կեն դանի մնացած մարդկանց հոգու մեծ պարտքն է, որ անգամ էս բարդ իրավիճակում այդ մարդկանց երազանքների իրականացման

գործի մեջ ամենքն իր մի լուման ներդնի։ Իսկ դա պետք է անել մնալով, շենացնելով, ավելի լավը և անվտ անգ դարձնելով մեր պետությունը՝ էն, ինչ ուզում էին անել մեր ընկած եղբայրները և քույրերը։ Նրանց զո հողությունը չի կարող անիմաստ լինել ու պիտի որ ՀՀ-ն ավելի պաշտ պանված, զարգացած, արդար և ազատ լինի։ Դա շատ դժվար կլինի անել մնացածներով։

Պիտի մնանք և պակասելու տեղը շատանանք։ Շատ կցանկանամ, որ գնալու մտադրություն ունեցողները կամ դրա մասին խորհողները այս դիտանկյունից էլ դիտեն հարցին։ Դեռ գնացածները պետք է վերադառնան, ի՞նչ գնալու մասին է խոսքը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.