Թուրքիան ի
սկզբանե կոչ էր անում ղարաբաղյան հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, սակայն արտաքին ուժերը չէին համաձայնվում Անկարայի հետ,
շարունակելով աջակցել Հայաստանին, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն:Ինչպես հաղորդում է Անադոլուն, Թուրքիայի արտգործնախարարը այս մասին խոսել է Անթալիայում, Թուրքիայի իշխող կուսակցության համագումարի ժամանակ:
Չավուշօղլուի խոսքերով, խնդրի խաղաղ լուծման ձախողման հետևանքով Ադրբեջանը ստիպված եղավ ակտիվ գործողություններով վերադարձնել այն, ինչը պատկանում էր իրեն: