Շատ ցավում եմ,որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել

Ցավոք մենք պարտվել ենք եւ դա պետք է

հանգամանալի ուսումնասիրել: Այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կադրային եւ ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին, թե իրեն մեղավոր չի՞ զգում կեղծ ինֆորմացիա տրամադրելու համար, երբ

նշում էր, որ հաղթում ենք, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես որեւէ կեղծ ինֆորմացիա չեմ տրամադրել: Որեւէ բառ հիշո՞ւմ եք, որ ասել եմ հաղթում ենք: Միջազգային մի կառույց պատերազմից 1 ամիս հետո իմ ամբողջ 44 օրերի հայտարարությունները մանրամասն վերլուծել եւ տվել է ինձ: 44 օրվա ընթացքում 400 հրապարակում եմ ունեցել, մոտավորապես 170 հրապարակում եղել է հաղթելու ենք եւ ոչ թե հաղթում ենք, դրանք տարբեր բաներ են: 168 հրապարակում էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է, այսինքն սթափեցնող է եղել: Օրեր են եղել 3 անգամ նշվել է հստակ ուղղություն, որ շատ ծանր վիճակ է: Այսինքն փորձագետներն իրենց գնահատականը տալիս են, թե քարոզչությունն ինչպես է անցկացվել եւ շատ ճիշտ չափաբաժիններով»:

Նրա խոսքով՝ քանի որ մենք այսօր պարտվել ենք բոլորի համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է եւ դրանից հետո անպայման ուզում են իրար մեջ գտնել դավաճանների. «Շատ ցավում եմ, որ զինվորականներից եք ուզում դավաճան գտնել»:Խոսելով Շուշիի մասին, Հովհաննիսյանն ասաց, որ շատ բաներ իր համար անհասկանալի են. «Ամսի 6-ին ես եղել եմ Շուշիում, 7-ին, 8-ին եւ 9-ին տրամագծորեն մի քանի անգամ իրավիճակը փոխվել է Շուշիում ըստ ՊՆ-ի տեղեկությունների: Ես 44 օրվա ընթացքում տեղեկությունները ստացել եմ բացառապես ՊՆ-ից, Գլխավոր շտաբի օպերատիվ վարչությունից եւ ՊԲ-ից: Չկա պատերազմ, որտեղ չեն սխալվել, չկա պատերազմ, որ տեղեկատվության խզվածք չի առաջացել»:Նա նշեց, որ պատերազմից անցել է 3-4 ամիս եւ ինքն ամեն օր ուսումնասիրում է առանձին դրվագները՝ դրվագ առ դրվագ եւ բաներ կա, որ իր գլխում էլ չի տեղավորվում:Հարցին՝ բացառո՞ւմ է, որ միտումնավոր պարտության են գնացել, Հովհաննիսյանն ասաց, որ զինվորականի ուղեղի մեջ նման բան չի կարող տեղավորվել:

Դիտարկմանը, թե դեպք է եղել, երբ ինքը Ստեփանակերտից հայտարարել է, թե գտնվում է Հադրութում եւ այնտեղ որեւէ ադրբեջանցի չկա, Հովհաննիսյանն արձագանքեց. «Տրամաբանությունը ո՞րն է: Ես գիտեմ ով է դա հայտարարել, մարդն այդքան պրոֆեսիոնալիզմ ունենա եւ կներեք արտահայտությանս համար այդպիսի վատ բան անի՞: Պարզ է չէ՞, որ հեռախոսը անջատած Հադրութ եւ Ֆիզուլի եմ եղել, հասել եմ Ստեփանակերտ եւ տվել եմ Հադրութի տեղեկությունը 20 րոպե հետո: Ի՞նչ է ասելու էի, որ ես հիմա Հադրութում եմ՝ արկը խփեր ինձ, որովհետեւ հեռախոսը միացրած ե՞մ պահել: Տրամաբանական բաներ կան, ինչո՞ւ եք ուզում անպայման մարդկանց անհիմն մեղադրեք:Իհարկե՛, երբ ես հայտարարում էի, որ Քարվաճառով եկա անցա ու անվտանգ էր ես գիտեի, որ անձամբ ինձ վրա որս կա կազմակերպված: Հետախուզությունն ինձ տվեց տվյալներ, որ անձամբ ինձ ուզում են խփել, 3 մեքենա եմ փոխել, հեռախոս եմ փոխել, հեռախոսս թողել եմ այլ մեքենայի մեջ ես այլ մեքենայով եմ գնացել»:Հարցին՝ փորձե՞լ է իր ճանապարհներով պատերազմի ժամանակ իրականությունը պարզել, Հովհաննիսյանը պատասխանեց, որ շատ տեղեկություններ են եղել,

որոնք հակասական են եղել:Նա ընդգծեց, որ մինչեւ վերջին օրը որպես զինվորական պարտավոր էր հավատալ հաղթանակին. «Իմ հավատալու հիմքը կազմել են այն նույն տղաները, որոնց կենացը ամեն օր խմում եք եւ ասում, որ դուխով են կռվել, լավ են կռվել, հերոսաբար են կռվել: Ես իրավունք չունեի նրանց չհավատալու: Դա կանոնավոր զորքն է: Մի բան էլ ձեզ ասեմ, որ օրը ես եղել եմ ընկճված, բրիֆինգների ժամանակ խոսել եմ տխուր կորցրած ընկերների պատճառով եւ այլ, անմիջապես զորքերից զանգեր եմ ստացել՝ հատկապես այն տեղամասերից, որտեղ ծանր վիճակ է: Ստացել եմ սպաներից անդադար զանգեր, որ խնդրում ենք, եթե նույնիսկ վաղը

պատերազմը պիտի երեկոյան կանգնի, առավոտ մենք զորքին քո տված ոգով պիտի տանենք մարտի, դուխ տուր, վաղը ինչ ուզում է տեղի ունենա, այդպես մի խոսիր»:Հարցին՝ ինքնախաբեությամբ չե՞նք զբաղվել, նա պատասխանեց. «Ցույց տվեք ինձ մի պատերազմ, որտեղ պարտվող չկա որտեղ այդ պարտվող պատերազմի կեսից ասում է, որ մենք պարտվում ենք: Եթե մի պատերազմ ցույց տաք այդ քարոզչական էլեմենտով՝ ես ներողություն կխնդրեմ»:Դիտարկմանը՝ կամավորականներին մեղադրում են դիրքերը թողնելու մեջ, Հովհաննիսյանն արձագանքեց, որ կամավորականների մասին շատ հակասական տեղեկություններ ունի եւ ինքն էլ ականատես է եղել շատ տխուր բաների, որոնց մասին առայժմ ձեռնպահ է մնում խոսելուց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.