Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են․
«Հարգելի՛ քաղաքացիներ, 2021 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակի վճարումը կիրականացվի փետրվարի 2-ից»։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության
և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ
եղանակով. բացառությամբ՝ • առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին • 75 տարին լրացած կենսաթոշակառուներին • լիազորագրով
վճարվող դեպքերին • 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի: