Եթե վարկ կամ ապառիկ ունեք ուրեմն անհապաղ տեղեկացեք..Վարկային բյուրո

Եթե վարկ

կամ ապառիկ ունեք, ուրեմն անհապաղ տեղեկացեք․ Վարկային բյուրո Կարևոր տեղեկություն՝ վարկ կամ ապառիկ ունեցող քաղաքացիների համար․ իմացեք հիմա, թե որքան եք պարտք և դեռ որքան պետք է վճարեք։Ցանկացած անձ (վարկային տեղեկատվության սուբյեկտը) կարող է տեղեկանալ իր վարկային պատմության մասին ԱՔՌԱ վարկային բյուրոյից`

ստանալով իր վերաբերյալ վարկային զեկույցի թղթային տարբերակը ԱՔՌԱ-ի գրասենյակից, կամ էլեկտրոնային տարբերակը՝ նախապես գրանցվելով ԱՔՌԱ-ի ինտերնետային կայքէջում և օգտվելով «Առցանց ինքնահարցում» ծառայությունից, ինչպես նաև ՀայՓոստի մոտկա բաժանմունքներից՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:

Այս մասին հայտնում են վարկային բյուրոից։ Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը` Ֆիզիկական անձ (Սուբյեկտ) — Վարկային զեկույց ստանալու դիմում , Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը , Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր) , Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում` Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ) , Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը ։

Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր։Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր: Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի):Եթե վարկ կամ ապառիկ ունեք, ուրեմն անհապաղ տեղեկացեք․ Վարկային բյուրոՎարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում:

Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջԵթե վարկ կամ ապառիկ ունեք, ուրեմն անհապաղ տեղեկացեք․ Վարկային բյուրոՎարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը:Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *