Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների
եղանակ. այն կտաքանա 5-6 աստիճանով 14:29, 31 Հունվար, 2021 ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի
1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:Օդի ջերմաստիճանը
փետրվարի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
Երևան քաղաքում հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 1-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։