Ինքնաթիռ չեն ավելացնում,որ ամբողջ երկիրը չարտագաղթի

Հունվարի 27-ին

հայտարարվեց, որ փետրվարի 1-ից ՌԴ Հայաստանի քաղաքացիների համար մուտքը բացվում է:ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։Այսօր փորձեցինք պարզել,

թե օրական ինչքան չվերթ է պլանավորված: Մեզ ասացին, որ չվերթների թիվը անփոփոխ է, ինչքան որ եղել է վերջին ամիսներին, բայց տոմսի գինը շեշտակի ավելացել է մինչև 3 անգամ, պահանջարկը մի քանի անգամ գերազանցում է առաջարկը:

Թվում է թե կոմերցիոն հիմունքներով աշխատող ավիաուղիները պետք է փորձեին մաքսիմալ օգուտ քաղել այս կարճատև հնարավորությունից:Լավատեղյակ աղբյուրները մեզ ասացին, որ պատճառը ռուսական կողմի անհանգստությունն է, որ մեկ ամսում Հայաստանից արտագաղթի թիվը այնքան զգալի կլինի, որ խնդիրներ կառաջացնի, այդ իսկ պատճառով փորձում են

չվերթների քանակով զսպել պրոցեսը:Նաև այդ է պատճառը, որ մուտքը բացում են մեկ ամսով, ինչպես վարչապետը կառավարության նիստում ասաց՝ պիլոտային ծրագրով, տեսեն արդյունքում ինչ կլինի:Որոշ հարցումների արդյունքներով, 2020 թվականի պատերազմից հետո արտագաղթելու մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիների թիվը հասել է 40 տոկոսի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.