Արայիկ Հարությունյանը Մոսկվայում ասել է,որ շնորհակալ է Մուրադովին,իսկ Փաշինյանը անտարբեր է գերիների նկատմամբ…ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆՈՎ

Ռուսաստանաբնակ

մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է.«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում 2 լիարժեք օր է անցկացրել։ Նա երեք հանդիպում է ունեցել ռուսական ուժայինների` 2 գնդապետի և մեկ գեներալի հետ։

Հանդիպումներն անց են կացվել փակ դռների հետևում, և թե ինչ են քննարկել, պաշտոնապես ոչ ոք չի հաստատի։Բայց այդ հանդիպումները տեղի են ունեցել։ Երկրորդ օրվա երեկոյան Արայիկ Հարությունյանը հավաքել է Մոսկվայում Արցախի ներկայացուցչության աշխատակիցներին։ Կատեգորիկ կերպով հրաժարվել է հանդիպման

հրավիրել արմատներով արցախցի գործարարներին։Ինչպես պատմում են մեր աղբյուրները, հանդիպման ընթացքում փորձել է վստահ երևալ, մոսկովյան աշխատակիցներին հանձնարարականներ տալ, բայց եղել է ներքուստ հոգեպես ճնշված վիճակում։ Մի քանի անգամ ինչ ասես ասել է Փաշինյանին, նշել, որ նա ադեկվատ չէ ու հաճախ է հիսթերիայի մեջ ընկնումԱսել է, որ Կրեմլում բարձրաստիճան պաշտոնյաների հետ է հանդիպել։ Ըստ երևույթին Արայիկը համոզված է,

որ բոլոր հատուկ ծառայությունները Կրեմլում են նստում։ Նրա խոսքով` մեծագույն խնդիրը գերիների հարցն է։ Շնորհակալություն է հայտնել գեներալ Մուրադովին, բայց հրապարակայնորեն ասել, որ Փաշինյանն անտարբեր է գերիների նկատմամբ։ Արցախի ներկայացուցչությունում հանդիպումից հետո Արայիկը արագ գնացել է «Արարատ Հայյաթ» հյուրանոց, հավաքել իրերն ու թռել Երևան»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.