Ռուսական կողմը հրապարակել է Բաքվում պահվող ռազմագերիների քանակը…

Հայաստանի

եւ Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակումը Ղարաբաղյան պատերազմի դադարի եւ ե-ռակողմ հայտարարության գլխավոր կետերից մեկն է: Բաքուն պնդում է, թե այժմ այնտեղ գտնվող հայերը են-թակա չեն փոխանակման, քանի որ նրանց թվում են նաեւ մարդիկ, որոնք նոյեմբերի 10-ից հետո են գերի ընկել, եւ որոնք մեղադրվում են տարբեր հոդվածներով:

Այս առնչությամբ ծավալուն հոդված է հրապարակել ռուսա-կան RBC լրատվամիջոցը:Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի համաձայն, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ռազմագերիների եւ այլ քաղաքացիական անձանց փոխանակում իրականացներ, ինչպես նաեւ փոխա-նակեին զոհվածների

մարմինները: Ադրբեջանն արդեն ստացել է իր բոլոր ռազմագերիներին. այդ մասին են վը-կայում ինչպես կոնֆլիկտի կողմերը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը: Սակայն հայկական կողմում դեռ կա 140 քաղաքացիների անուններ եւ այդ մասին ռուսական լրատվամիջոցին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:Նշենք, որ հայ իրավապաշտպանները, որոնք զբաղվում

են ռազմագերիների հարցերով եւ դիմումներ ուղարկում նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, նշում են Ադրբեջանում գտնվող

150-ից ավելի հայ ռազ-մագերիների մասին: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարել է, որ չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.