ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
ֆեյսբուքյան լայվով խոսում է Շուշիի մասին:Հիշեցնենք, որ հունվարի 28-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում հարց տվեց Փաշինյանին, թե արդյոք Շուշին հայկական քաղա՞ք է, թե՞ չէ, ինչին վարչապետը խորհուրդ տվեց գրավոր հարցը ներկայացնել եւ ինքը կպատասխանի:
Վարչապետին հարց ուղղած լրագրող Լիա Սարգսյանը հարցը պաստառի վրա գրած Կառավարության շենք էր գնացել, սակայն Փաշինյանի աջակիցներից մի կին պատռեց լրագրողի պաստառը:Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Ազգային Ժողովում Փաշինյանը հռետորական հարց էր հնչեցրել, թե արդյոք Շուշին հայկական է, քանի որ մինչեւ հակամարտությունը սկսվելը նրա բնակչության 90 տոկոսից ավելին ադրբեջանցիներ էին: Այն մասին, որ մինչեւ Ադրբեջանի խորհրդայնացումը, Շուշիում բնաջնջվել էր հայ բնակչությունը, նա չէր հիշատակել: