Կխոսեմ,ամեն ինչ կասեմ…Ինչ ունի ասելու Սասուն Միքայելյանը երկար լռելուց հետո

«Ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս,

մինչև որ կապաքինվեմ և ելույթ կունենամ»,- 168.am-ի հետ զրույցում ա-սաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք բանա՞կն է պարտվել արցախյան պատերազմում, թե՞ ներքին դավադրություն

է եղել:«Ես կխոսեմ, ամեն ինչ կասեմ, քաղաքական բաների մեջ չեմ ուզում մտնել»,- ասաց ԵԿՄ նախագահը:Սասուն Միքայելյանից հետաքրքրվեցինք նաև նրա առողջական վիճակից։ Վերջինս հայտնեց, որ բուժումը դեռ պետք է շարունակի.«Մինչև դեկտեմբերի 24-ը հիվանդանոցում եմ եղել, էլի պետք է գնամ հիվանդանոց. ոտքիս ներվն է կտրվել, չի աշխատում, 4 օպերացիա եմ տարել՝ մեջքս, 2 ոտքերս»: Հիշեցնենք, որ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը վիրավորվել էր հոկտեմբերի 19-ին: Նա վիրավորում էր ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.