Տաթևիկ Ռևազյանը մանրամասնել է,թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ տարածք

Տաթևիկ

Ռևազյանը մանրամասնել է, թե ինչպես կարող են ՀՀ քաղաքացիները մուտք գործել ՌԴ տարածք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Հարգելի՛ քաղաքացիներ, համաձայն Ռուսաստանի

Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։

ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել https://ekeng.am/hy/covid-19 հղումով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.