Նման մոդելը չի կարող կայուն լինել….Պուտինի տարօրինակ հայտարարությունը

«Ոսկե միլիարդի» համար աշխատող տնտեսությունը կայուն

լինել չի կարող, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին ունեցած ելույթի ժամանակ: «Աշխարհը չի կարող ընթանալ այնպիսի տնտեսության կառուցման ճանապարհով, որն աշխատում է մեկ միլիոն մարդու կամ նույնիսկ ոսկե միլիարդի համար: Դա պարզապես դեստրուկտիվ դիրքորոշում է:

Այդպիսի մոդելն ըստ սահմանման անկայուն է», ասել է նա:Օրերս հրապարակվեց Պուտինի պալատը ֆիլմը, դրա կառուցման ֆինանսավորման սխեմաները եւ ծավալները: Դրանում ընդգրկված են դեռեւս Սանկտ Պետերբուրգից Պուտինի ընկերներին պատկանող ընկերությունները, որոնք ներկայում դոլարային միլիարդատերեր են: Միլիարդատերեր են նաեւ Պուտինի չինովնիկներն ընդհուպ երկրորդ էշելոնի մակարդակով: Իր՝ Պուտինի կարողությունը գնահատվում է 240 միլիարդ դոլար:Պուտինի իշխանության տարիներին երկրից դուրս է բերվել,

ինսայդերական տեղեկություններով, 2-3 տրիլիոն դոլար: Ռուսաստանում, ռուս փորձագետների գնահատմամբ, հաստատված է տիպիկ պլուտոկրատիա, ներքին ու արտաքին քաղաքականությունը ենթարկված է այդ իրողությանը, տնտեսությունն աշխատում է նեղ շրջանակի համար:Այս ֆոնին, աշխարհի ամենահարուստ պաշարներով երկրում պաշտոնապես կա 20 միլիոնից ավելի աղքատ, երկիրը գազաֆիկացված է կիսով չափ,

հիվանդանոցները հասանելի չեն բնակչության զգալի մասին, մարդկանց եկամուտները եւ ՀՆԱ-ն գրեթե չեն աճել վերջին տարիներին: Երկրից, կրկին պաշտոնական տվյալներով, ամեն տարի հեռանում են մոտ 300 հազար բարձր որակավորման երիտասարդ ու միջին տարիքի մասնագետները:Մի բանում Պուտինը ճիշտ է՝ նման մոդելը չի կարող կայուն լինել:

Ռուսաստանը, երեւում է, մտնում է անկայունության նոր փուլ, որի հանգուցալուծման վերաբերյալ ռուսական մեդիա-փորձագիտական շրջանակներում ներկայում մռայլ կանխատեսումներ են արվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.