2021 թվականի մարտից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների
աշխատավարձերը կբարձրանան 20-70.000 դրամով։ Անտառապահների և անտառապետերի աշխատավարձերը կբարձրանան 20․000 դրամով։ Նման որոշումը հնարավոր է դարձել՝ ծախսերի օպտիմալացման և խնայողությունների ավելացման շնորհիվ, ստվերային շրջանառության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարի
արդյունքում գոյացած միջոցների և սեփական եկամուտների ավելացման շնորհիվ։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նոր ղեկավարության ճիշտ կառավարման և ջանքերի շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության արդյունավետ կազմակերպման և վերահսկողություն սահմանելու արդյունքում Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս
Պետրոսյանը բազմիցս է նշել, որ անտառային ոլորտում նախատեսված շրջադարձային բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և գրագետ անտառկառավարման նոր մոդելի կայացումն ու զարգացումն է