Ռուսաստանը վերացնում է մուտքի
սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի և Վիետնամի քաղաքացիների համար, հայտնել է Ռուսաստանի կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 25-ին:Այս մասին հայտնում է «Իզվեստիյան»
«Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի տարածման պատճառով», –
ասված է նախարարության պաշտոնական կայքի տարածած հայտարարությունում:Ինչպես նշված է, հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:Այս երկրների քաղաքացիները և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողները կարող են անցնել Ռուսաստանի սահմանը օդային անցակետերի միջոցով:
Բացի այդ, ռուսները հնարավորություն են ստանում մեկնել նշված չորս երկրներից որևէ մեկը:Ռուսաստանում մարտ ամսին դադարեցվել էին կանոնավոր և չարտերային թռիչքները՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով: