Լսեցի,որ ոմն Լիկա Թումանյանը բարձրարժեք համերգի ժամանակ ցուցադրաբար լքել է դահլիճը…Տիգրան Սիմոնյանի անրադարձը

Տիգրան

Սիմոնյանը գրում է. ԼԻԿԱ ԹՈւՄԱՆՅԱՆՆ Ու ՍԻՄՖՈՆԻԿ ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԸ Երեկ Հ 1 հեռուստաալիքով դիտում էի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը մեծատաղանդ երաժիշտ , դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ , որից ստացա շատ մեծ բավականություն ։

Հարցազրույցը ավարտվելուց հետո , դիմեցի մանկավարժ կնոջս , թե ճիշտ է , ես ինքս սիմֆոնիկ երաժշտությունը էնքան էլ լավ չեմ հասկանում և ընկալում , սակայն բոլոր դեպքերում , ինձ թվում է , որ այն ունի շատ մեծ դաստիարակչական նշանակություն ։ Ոնց է հնարավոր , որ մարդ արարածը բավականություն ստացած դուրս գա սիմֆոնիկ համերգից եւ փորձի մարդ սպա նել , տմարդություն ու ստո րություն անել , խաբել ինչ ֊ որ մեկին , ստել ։Ասացի , ես դա համարում եմ անհնարին , ապա ճիշտ է Սերգեյ Սմբատյանը , որ երեխաների մեջ անհրաժեշտ է արթնացնել սերը դեպի բարձրարժեք , դասական երաժշտությունը , դրա պտուղները լոկ բարին կբերեն ։ Փառք Աստծո , կինս չհակադարձեց , համաձայնվեց մտքերիս հետ ։ Անցավ մի քանի ժամ , ֆեյսբուքում կարդացի ,

որ ոմն Լիկա Թումանյան , սիմֆոնիկ նվագախմբի տասնհինգամյակին նվիրված բարձրարժեք համերգի ժամանակ , ցուցադրաբար լքել է դահլիճը , հետո հայտարարել , թե չէր կարող վարչապետի տիկնոջ հետ միասին , լինել միևնույն դահլիճում ։ Ես նայեցի կնոջս , նա ինձ, և զգացինք , որ 2-ս էլ գտնվում ենք նոկդա ունի մեջ , 2-ս էլ չարաչար սխալվել էինք ։ Սիմֆոնիկ երաժշտությունը կարող է դաստիարակել ,

բայց մարդկային էությունը փոխել նա չի կարող ։ Եթե Լիկա Թումանյանի մեջ նստած է նենգությունը և չարակամությունը, եթե նրա հոգին ժեխ է , եթե նա իր մի կտոր պիցայից

այն կողմ ոչինչ չի տեսնում , եթե նա ծախու կենդանի է , այստեղ ինչ ՞ կարող է անել սիմֆոնիկ երաժշտությունը ։ Ոչինչ ։ Ահա այս ոչինչն է , որ գերիշխում է ընդդիմության շարքերում ու դարձնում նրանց ոչնչություն ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.