Քիչ առաջ լավ լուր.Հարմարավետ պայմաններ կստեղծվեն Ռուսաստանում,որպեսզի հայերը…….ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է միգրացիոն

քաղաքականության հայեցակարգ, որի նպատակն է առավել հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման համար:Այս մասին հայտարարել է երկրի ղեկավարը` ելույթ ունենալով արտերկրում բնակվող ռուս հայրենակիցների VI համաշխարհային կոնգրեսում, հաղորդում է news.am-ը:

«Այն ուղղված է նաեւ արտերկրից մշտական հիմունքով Ռուսաստանում հայրենակիցների վերաբնակեցման համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելուն, ինչպես նաեւ մուտքի եւ բնակության իրավունքի ստացման, աշխատանքի, ՌԴ քաղաքացիության ձեռքբերման հստակ կանոնների ստեղծմանը», — ասել է նա:Նրա խոսքով, այսօր աշխարհում բարդ իրավիճակ է ստեղծվել, երբ միջազգային իրավունքի հիմքերը խաթարվում են, եւ բազմամյա պայմանավորվածությունները խարխլվում են: Շատ երկրներում աճում է ռուսաֆոբիան եւ ագրեսիվ ազգայնականության այլ ծայրահեղ ձեւեր:

Օրինակ, Ուկրաինայում եւ Բալթյան երկրներում պատմությունը վերաշարադրվում է, հուշարձանների եւ ռուսերենի հետ կապված պայքար է տարվում, իսկ մարդկանց վախեցնում են, ահաբեկում են:«Ազգային արմատները պահպանելու մարդու բնական ձգտումը հանցագործություն է համարվում, անջատողականություն: Խոսքի ազատության, ավանդույթների պահպանության իրավունքը կոպտորեն ոտնահարվում է», — ասել է Պուտինը՝ նշելով, որ դա անդրադառնում է քաղաքացիների կյանքի վրա:

Նման հանգամանքներում Ռուսաստանը վճռականորեն կպաշտպանի իր հայրենակիցների իրավունքները եւ շահերը, ընդգծել է պետության ղեկավարը:«Մենք ուրախ կլինենք նաեւ այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ժամանակավորապես գալ եւ նրանց համար, ովքեր կորոշեն քաղաքացիություն կամ Ռուսաստանում մշտական բնակության թուլտվություն ստանալ: Իսկ նրանք, ում անօրինական կերպով հալածում են, ովքեր վտանգի տակ են, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապաովենք նրանց պաշտպանությունը եւ ապաստան տրամադրենք»,

– ասել է նա:Ամենապահանջված ուղղություններից մեկը ՌԴ առաջնորդը անվանել է երիտասարդության հետ աշխատանքը:Պուտինը հիշեցրել է, որ հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրով 12 տարվա ընթացքում մոտ 800 հազար մարդ տեղափոխվել է Ռուսաստան, եւ վերջին ամիսներին աճում է հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող մարդկանց թիվը«Մենք կշարունակենք հեշտացնել ադապտացման գործընթացը, պարզեցնել ընթացակարգը:

Տարածաշրջանային եւ տեղական իշխանությունների, ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների հետ միասին կաշխատենք ներգաղթյալների կյանքի որակի բարելավման, նրանց համար նոր աշխատատեղերի ստեղծման, գործարարության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ», – ասել է նա:

Պետության ղեկավարը նշել է, որ այս ոլորտում դեռեւս շատ խնդիրներ կան, բայց վերջերս շատ բյուրոկրատական արգելքներ հանվել են: «Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ փորձ է արվել դրանք հեռացնել եւ համակարգը բյուրոկրատիայից ազատել: Անհրաժեշտ է տեսնել, թե ինչպես գործնականում դա կաշխատի», – եզրափակել է Պուտինը:ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *