ՀՀ քաղաքացիների համար Ռուսաստանի իշխանությունը արեց դա …

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար Ռուսաստանի

իշխանությունը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Парламентская газета» թերթը, նշելով, որ Ռուսաստանում մտադիր են մեղմել միգրացիոն օրենսդրությունը և արտասահմանցիների ավելի լայն շրջանակի հնարավորություն տալ պարզեցված ընթացակարգով

ժամանակավոր կացության թույլտվություն և կացության իրավունք ստանալ:Նախագիծը պատրաստել է Ռուսաստանի կառավարությունը, որն էլ խորհրդարանը պատրաստվում է քննարկել հուլիսի 23-ի լիագումար նիստումԺամանակավոր կացության թույլտվության տրամադրման հայտերի դիտարկման ժամկետը պետք է կրճատվի վեց ամսից մինչև չորս ամիս, իսկ կացության իրավունքը՝ դառնա անժամկետ:Առաջարկությունների համաձայն՝

քվոտայից դուրս ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու իրավունք առաջարկում են տալ այն քաղաքացիներին, որոնք ծնվել են Ռուսաստանի տարածքում,վերաբնակեցվել են երկրում վերաբնակեցման գործընթացի կարգավորման և փախստականների իրավունքների պաշտպանության մասին միջազգային պայմանագրի շրջանակում,

որը կնքվել է Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ:Կացության իրավունքը նախատեսվում է շնորհել օտարերկրացիների մի շարք կատեգորիաների՝ այդ թվում ՌԽՖՍՀ-ում ծնված և նախկինում ԽՍՀՄ քաղաքացիություն ունեցած անձանց,ՌԴ տարածքում ծնված երեխաներին, որոնց օտարերկրացի ծնողներն ունեն կացության իրավունք, ինչպես նաև այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանի Դաշնությունում որպես որակավորված մասնագետներ աշխատում են կես տարուց ոչ պակաս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *