Կենսաթոշակի և նպաստների
նվազագույն չափը պետք է գերազանցի պարենային աղքատության նվազագույն շեմը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել կենսաթոշակի,
ծերության նպաստի,կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի նվազագույն չափի 50 տոկոս բարձրացման առաջարկ։Այս մասին նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի պաշտոնավարման 100 օրվա վերաբերյալ հաշվետվությունում:Ըստ առաջարկի՝ պարենային աղքատության նվազագույն շեմից ցածր կենսաթոշակի, ծերության նպաստի,
կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, հաշմանդամության նպաստի չափը կենսաթոշակ կամ նպաստ ստացող շուրջ 77 000 շահառուի համար 2019թ. հունվարի 1-ից կդառնա առնվազն 25500 դրամ։