Մոսկվային մնաց 10-15 օր ․․․․
Տարածաշրջանային գործընթացները, թևակոխելով նոր փուլ, ենթադրում են ակտիվ վերաձևումների շարունակություն՝ խաղաղ դիվանագիտական և քաղաքական սցենարով, համեմված՝ ռազմական սպառնալիքներով։Արևմտյան կենտրոնների հանճարեղ նախագծի հաջորդ փուլը՝ Հայաստանի համար, ենթադրում է իրենց իսկ կողմից ներդրված Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որին, որքան էլ տարօրինակ թվա, կտրվի Ռուսաստանի գործակալ տիտղոսը, գործակալ, որը դավաճանաբար կործանեց Արցախն ու Հայաստանը։
Այն, որ Նիկոլը ամբողջությամբ սպառել է իրեն, և ինչ որ սցենարով կհեռացվի ու կպատժվի, կասկածից վեր է։ Վ․ Պուտինի կողմից վերջին շրջանի «քաղցր» խոսքերն՝ ուղղված Ն․ Փաշինյանին, և Աննա Հակոբյանի Մոսկովյան այցը որպես ապացույց ներկայացնելով, Հայաստանում շուտով կարող է սկսվել վերոնշյալ գործողությունը՝ ընդգծված հակառուսական համատեքստով։ Գործընթացի սկսվելու դեպքում այն անկասկած հաղթական ավարտ կունենա
Սցենարի երրորդ մասում տեղի կունենա ռուսական զորքի դուրս բերում ՀՀ-ից և Արցախից, որը, որքան էլ տարօրինակ դիտվի, կկատարվի ոչ թե հայկական կողմի պահանջով, այլ ռուսները ստիպված կիրականացնեն՝ ՌԴ-ի հարավային սահմաններում անջատողական շարժումները կանխելու նպատակով (Հայոց պատմության ընթացքում այս տեսակ «հետկանչեր», կարծում եմ, էլի են եղել)։Ռուսական կենտրոններում արդյո՞ք առկա են հաշվարկներ՝ վերոնշյալ սցենարներին հակազդելու համար, թե՞ Արցախում խաղաղապահների տեղակայման և Նիկոլին իրենց «կամակատարը» դարձնելու «հաջողություններից» ոգևորված զբաղված են միայն «Նավալնիի գործով»։ Ակնհայտ է, որ այս գործընթացները (և ոչ միայն) խիստ փոխկապակցված են,
և, եթե Ռուսաստանը առաջիկա 10-15 օրվա ընթացքում իր հարավային միակ դաշնակից Հայաստանում իշխանափոխության միջոցով դիրքերը չամրապնդի, կկորցնի ամբողջ Այսրկովկասը և ստիպված անջատողական շարժումների դեմ պայքար կսկսի իր հարավային սահմաններում։Նկատի ունենալով վերոգրյալը մենք՝ հայերս, պատմության մեջ գոնե մեկ անգամ պարտավոր ենք քաղաքական հասունություն և ճկունություն ցուցաբերենք։ Մեր քաղաքական միտքը (եթե այդպիսին առկա է) կամ շերտը (բարեբախտաբար որոշակիորեն առկա է), մի շարք հրատապ քայլեր ունի իրականացնելու՝ արևմտյան, հյուսիսային և արևելյան կենտրոնների հետ։1․ օգտագործելով բոլոր կապերն ու հնարավորությունները՝ պարզել, արդյո՞ք արևմտյան և հյուսիսային կենտրոնները փոխադարձ համաձայնությամբ են իրականացնում տարածաշրջանային այս վերաձևումները։
2․ Հյուսիսին ներկայացնել, համոզել, որ ժամանակը սպառվում է, և եթե այս սցենարը անընդունելի է համարվում Մոսկվայի համար՝ հաշված օրերի ընթացքում գործել է պետք։3․ Խորը և վստահելի հարաբերություններ ձևավորել Արևմուտքի կենտրոնների հետ՝ իրենց հաղթանակի դեպքում հասկանալու թուրքական վտանգի աստիճանը մեզ համար։ Առաջարկել այլընտրանքային՝ թուրքականը բացառող մոտեցումներ մեր տարածաշրջանի համար (այդպիսիները առկա են, բայց խելք և ժամանակ է անհրաժեշտ իրականացնելու համար)։4
․ Որպես այլընտրանք պարզել Չինական կողմի հետաքրքրությունների, ծրագրերի և պատրաստակամության աստիճանը՝ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի մասով։ Վստահաբար, ռազմավարական առումով ժամանակի ընթացքում
Չինական գործոնը մեծանալու, անգամ դոմինանտ դառնալու հնարավորություն ունի տարածաշրջանում։Այս ամենն իրականացնելու համար առաջին քայլը պետք է լինի հայության կողմից Նիկոլի հեռացումն իրագործելը։ Նա, միևնույնն է, հեռացվելու է, հարցն այն է թե ու՞մ կողմից՝ Արևմուտքի, Հյուսիսի, թե՞ Հայերիս, և այս «մանրուքից» շատ բան է կախված: