Նոր օրենք..Պահպանելով հայկական անձնագիրը կարող եք ստանալ նոր ռուսական անձնագիր….

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել՝ պարզեցնելով

Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում: Ըստ օրենքի, Ռուսաստանի տարածքում մշտապես բնակվող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այլևս կարիք չունեն հաստատելու,

որ նրանք հրաժարվել են մյուս պետության քաղաքացիությունից:Մարդկանց համար, որոնք ծնվել են ԽՍՀՄ-ում և բնակվում են նրա նախկին հանրապետություններում, բայց դրանց քաղաքացիություն չեն ստացել, վերացվում է մինչև դիմում ներկայացնելը

Ռուսաստանում պարտադիր երեք տարի բնակվելու և եկամտի օրինական աղբյուրի հաստատման պահանջը: Նույնը կտարածվի նաև Ռուսաստանի քաղաքացիների օտարերկրացի կողակիցների վրա, որոնք բնակվում են Ռուսաստանում և ընդհանուր երեխաներ ունեն,

ինչպես նաև օտարերկրացիների վրա, որոնց ծնողներից մեկը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և բնակվում է Ռուսաստանում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *