Ինչպե՞ս
կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․ Սուրեն Սուրենյանց Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիլիթ Մակունցը փաստորեն չի հերքել
ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու հավանականությունը։ Միանշանակ վստահ եղեք, որ այս նշանակումը համարժեք ու խիստ բացասական է ընկալվելու Վաշինգտոնում։Ավելի պարզ՝ Երևանը սրանով մեսիջ է ուղարկում Վաշինգտոն,
որ հայ-ամերիկյան հարաբերություններն իր համար որևէ արժեք չունեն ու դեսպանի պաշտոնն էլ դառնում է տուրիստական երկարատև ուղևորություն՝ պետական արտոնություններով օժտված։Լավ, ինչպե՞ս կարելի է ԱՄՆ նման կարևոր երկրում դեսպան նշանակել դիվանագիտական զրո փորձառություն ունեցող մարդու․․»: