Աստղագուշակ հունվարի 24-ի համար

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV)Հուզական դաշտն անկայուն է, հոգեկան հավասարակշռությունը պահպանելը սովորականից բարդ կլինի: Այստեղ շատ կօգնեն օգտակար գործերը: Եթե տարվեք դրանցով՝ կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Երբեմն բավական կլինի գլուխ հանել մի պարզ առաջադրանքից, որպեսզի ձեզ ավելի ինքնավստահ զգաք, լավատեսորեն տրամադրվեք ու պատրաստվեք ապագա հաղթանակներին ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Հարմար օր է լուրջ, ուշադրություն և կարգապահություն պահանջող պատասխանատու աշխատանքի համար: Հավանական է վերադառնաք հին գործերին ու նախագծերին: Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Ամեն ինչում հետևեք կարգուկանոնին: Ցանկացած անփութություն, անկարգապահություն կաշխատի ձեր թշնամիների օգտին: Աշխատեք ուշադիր լինել ձեր իրերին. վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան կոտրեք, փչացնեք կամ կորցնեք: Գնումների հարցում լավ է չշտապեք. սպոնտան ձեռքբերումները հազիվ թե հաջող լինենԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Օրն անսովոր կլինի, և դա ձեր արժանիքը կլինի: Հաջող կլինեն նոր նախագծերը, իսկ ահա հները հազիվ թե հաջողվի ավարտին հասցնել: Դրան հանգիստ վերաբերվեք. ոչ մեծ ձգձգումներից վնաս չի լինի: Դուք շատ ուշադիր կլինեք, հաճախ ուշադրություն կդարձնեք ուրիշներից աննկատ մնացած իրադարձություններին ու փաստերին: Դա հնարավորություն կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Ձեր երևակայությունը սահմաններ չի ունենա: Կարող եք նոր ու հետաքրքիր բան մտածել. ձեր կողքին գտնվողները հաստատ չեն ձանձրանա: Վառ կարտահայտվի շրջապատողներին զարմացնելու ձեր ունակությունը: Եվ քանի դեռ մրցակիցները փորձում են վերլուծել ձեր արարքները, դուք կհասնեք դրված նպատակներին և էլի ինչ-որ լավ բանի:ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Օրը հարմար է և՛ աշխատանքի, և՛ զվարճանքների համար: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե ինքներդ դրանք չստեղծեք: Օրը կապված է նորարարությունների հետ, որոնք սկզբում կնյարդայնացնեն, բայց ավելի ուշ դուր կգան ձեզ: Մի շտապեք ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել. հիմա դուք պետք է շատ շրջահայաց լինեք:ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Ուշադրություն դարձրեք մանրուքներին, փաստերին և իրադարձություններին, որոնք մյուսներին աննշան են թվում: Հաճախ հենց նման բաները կօգնեն գլուխ հանել իրավիճակից և վարքի ճիշտ ձև ընտրել: Արժե ուշադրություն դարձնել գործնական կապերի զարգացմանը, նոր համախոհների փնտրտուքին. դա օգուտ կտա ձեր կարիերային:ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք ձեզ կդրսևորեք որպես գործնական բանակցությունների և կոնֆլիկտները կարգավորելու վարպետ: Կհաջողվի համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնք պատրաստ են աջակցել ձեր գաղափարներին, օգնել կյանքի կոչել մտահղացումները: Օգտակար կապեր ձեռք բերելու, մասնագիտական սանդուղքով բարձրանալու և շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք:ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Կենտրոնանալը բարդ կլինի, հատկապես, երբ ստիպված լինեք զբաղվել ձանձրալի ու միապաղաղ գործերով, որոնցից ոչ մեկը հնարավորություն չի տա ձեզ ինքնադրսևորվել: Կուզենաք ստեղծագործել, հորինել, հնարել, բայց դրանով կկարողանաք զբաղվել միայն օրվա վերջին: Իսկ առավոտյան պետք է առավելագույնս լուրջ մոտենալ ամենին, ինչ կստանձնեք և ոչ մի բանի վրա չշեղվել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Օրվա առաջին կեսը բարենպաստ է աշխատանքի, ուսման ու բիզնեսի հետ կապված հարցերը քննարկելու համար: Կարող եք զրուցել մասնագիտական ու ֆինանսական հեռանկարների, երկարաժամկետ համագործակցության մասին: Օգտվեք ձեր հմայքից, բայց աշխատեք չտրվել ուրիշի հմայքին. այսօր ոչ բոլոր համակրելի մարդկանց կարելի է վստահել

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Եթե լուրջ տրամադրվեք, հրաշալի արդյունքների կհասնեք: Կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից, վերջ տալ համախոհների հետ հարաբերություններում կիսատ ասված բաներից, նորովի դնել գործերում առաջնահերթությունները: Հաջողությունները թև կտան ձեզ, դուք կձգտեք նորանոր բարձունքների, մրցակիցներն էլ հազիվ թե կարողանան հասնել ձեզ։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Լուրջ և բարդ գործերով լավ է չզբաղվեք, այլ կենտրոնանաք ինչ-որ հեշտ, հետաքրքիր ու հաճելի բանի վրա: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես եթե դրանք վերաբերում են ոչ միայն ձեր հետաքրքրություններին, այլև շրջապատողների բարեկեցությանը: Բազմամարդ միջոցառումներին այցելությունը կարող է հոգնեցնել, իսկ ահա ինքներդ ձեզ հետ մենակ մնալու հնարավորությունը ավելի շուտ կուրախացնի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.