Փոփոխվել են դպրոցական ձմեռային արձակուրդի ժամկետները

Դպրոցականների ձմեռային արձակուրդի

ժամկետները փոփոխվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։«Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի՝ 1-ին և 2-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև հունվարի 10-ը, ինչպես սահմանված էր 3-12-րդ դասարանների սովորողների դեպքում:

Այսինքն՝ բոլոր աշակերտների համար դասապրոցեսը կվերսկսվի հունվարի 11-ից՝ հաշվի առնելով աշնան ամիսներին ունեցած մեկ ամիս դադարը, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի՝ ներկայումս նվազող թվերը և առաջիկա ամիսներին կանխատեսվող հնարավոր նոր ալիքը»,– նշված է հաղորդագրության մեջ:Ըստ նախարարության` սահմանված

ժամկետների փոփոխության նպատակն է խուսափել հունիսի ընթացքում առաջին և երկրորդ դասարանցիների դասապրոցեսի կազմակերպումից, ինչը կարող է խնդրահարույց լինել շոգ եղանակին դիմակների կրման պարագայում։

Նշենք, որ այս հարցով դպրոցների շրջանում իրականացվել է առցանց հարցում:Գարնանային արձակուրդի ժամկետը մնում է անփոփոխ. 1-ին դասարանցիների համար սահմանված է 2021 թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ, 2-րդ դասարանցիների համար՝ մարտի 22-ից 28-ը ներառյալ, 3-12-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդ նախատեսված չէ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *