Ջալալ Անատոլիի Հարությունյան
(նոյեմբերի 11, 1974, Բադարա, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ[1],Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին
նախարար–Պաշտպանության բանակի նախկին հրամանատար[2][3], Արցախի հերոս[4]։Ջալալ Հարությունյանը ծնվել է Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ 1981-ից 1991 թվականներին սովորել է նույն գյուղի միջնակարգ դպրոցում։
Դպրոցը ավարտելուց անմիջապես հետո միացել է Արցախի համար մղվող ազատագրական պայքարին[5]։ 1999 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիա, որն ավարտել է կարմիր դիպլոմով։Տեսանյութը ՝Աղբյուր