Սեմյոն Պեգովը և Wargonzo-ը հրատապ տեղեկացնում են․․․

Փետրվարի 1-12-ը Հայաստանին

սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժութ-յուն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանում-ներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին հայտնում է թուրքական «Հա-բերթյուրք» լրատվական գործակալությունը:Ըստ Ռազմինֆո-ի՝ զորավարժություններին նախատեսվում են նաև նոր սպառազինություն

մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձևակերպմամբ` զորավար-ժությունը նախատեսում է լինել վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:Իր հերթին, ռուս ռազմական լրագրով Սեմյոն Պեգովի տելեգրամյան «wargonzo» ալիքն էլ հրատապ լուրի ներքո տեղեկաց-նում է, որ Անկարան ու Բաքուն Հայաստանի սահմանին հարձակողական զորավարժություններ կանցկացնեն՝ Կարսում, և բացի հարձակողական վարժանքներին նաև նրանք օդային-դեսանտային փորձարկումներ են իրականացնելու:Հաշվի առնելով Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, Հայաստա-նին ուղղված սպառնալիքները՝ չի կարելի թուրք-ադրբեջանական զորավարժություններին վերաբերել որպես սովորական մի իրադարձություն:Սա հստակ ուղերձ է ուղղված թե՛ հայկական կողմից, թե՛ ռուսական կողմին, որ ցանկացած պահի կարող է բռնկվել պատերազմ:Նման ցանկությունների ունենալու համար կան այլ հիմքեր ևս․Անցյալ շաբաթ Իսլամաբադում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտաքին գործերի նա-խարարների եռակողմ հանդիպումը։

Այս ձևաչափով երեք երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները երկրորդ անգամ հան-դիպեցին։ Արցախում պատերազմի ընթացքում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի ներգրավ-ված էին նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։ Այսինքն, Պակիստանը մի երկիր է, որը հստակ պրոադրբեջանական դիրքորոշում ունի, այսինքն՝ Հայաստանի թշնամի պետություն է:Պակիստանում Թուր-քիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով եռակողմ հանդիպման մասին, նաև շնորհակալություն է հայտնել Պակիստանին «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։Իր հերթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստա-նում ստացած կրթության վերաբերյալ։ Այս մասին ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է՝ Բաքվում ընդունելով պակիստանցի զինվորական գործչին։Մուջահիդ Անվար Խանը Ադրբեջանի մայրաքաղաքում հանդի-պել է նաև այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական և ռազմական կրթության ոլոր-տներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջա-նական և պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը։ Քննարկվել է նաև ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային և տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամաս-նելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։Հայաստանի Հանրապետությունը չճանաչող աշխարհի միակ երկիրը՝ Պակիստանի հետ թուրք-ադրբեջանական դաշինքն էլ իր հերթին հստակ սպառնալիք է:Ու այս ֆոնին՝ ուղղակի ապշեցուցիչ է, թե առհասարակ, ինչ է կատարվում հայաստանյան ներքաղաքական կյանքում, ինչով են զբաղ-ված իշխանություններն ու ընդդիմությունը, ինչ թեմաներ են քննարկում, երբ հնարավոր նոր պատերազմը Հա-յաստանի սահմաններին շատ մոտ է:Մետաքսյա Շալունց

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.