Ջերմաստիճանը
հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով․ Գագիկ Սուրենյան «Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։
Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով», հայտնում է հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Եղանակ Երևան քաղաքում՝Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Հանրապետության տարածքում՝Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։