Կարին Տոնոյանի բաց նամակը՝
Սասուն Միքայելյանին «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Բաց նամակ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանին
Հարցում Պարոն Միքայելյան,Հիմք ընդունելով «ՏԵՂԵԿԱՏՎՈԻԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․1. Ի՞նչ կապ և կամ առնչություն է ունեցել Մենուա Հովհաննիսյանը ԵԿՄ-ի հետ,
2. Արդյո՞ք Մենուա Հովհաննիսյանը հանդիսանում էր ԵԿՄ անդամ․
3. Ի՞նչ հիմքով է Նա զորակոչվել և մասնակցել սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված զինված ընդհարումներին,4. Ի՞նչ զենք և զինամթերք է հատկացվել Նրան պատերազմական գործողություններին մասնակցելու համար,
5. Ի պաշտոնե ո՞ւմ հրամանատարության ներքո է Նա մասնակցել զինված գործողություններին։Խնդրում եմ կից ներկայացնել նաև սույն հարցման պատասխանների հետ առչնություն ունեցող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։Երկրապահ կամավորականների միության վարչություն»: