Ադրբեջանում կա 235 ռազմագերի այդ թվում….Դավիթ Շահնազարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային

անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ

Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը:«Իշխանությունը պարտավոր է հրապարակել шնհետ կnրшծների ցուցակը, գերիների տեղը միասին»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են իրենց կատարած հшն ցшգnրծnւթյունը: «Ես այսօր պատրաստվում եմ հրապարակել իրական թվերը: Խոսքը ռազմագերիների թվի մասին է, որը, չգիտես՝ ինչու, իրենք ներկայացնում են՝ որպես պետական գաղտնիք: Ինչպես միշտ, ամբողջապես պատասխանատու եմ իմ ասածների համար: Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի: Նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձինք, կան նաև կանայք: Ավելին ասեմ, ըստ Ադրբեջանի՝ կա 171 ռազմագերի և 64 «шհш բեկիչ», ինչպես իրենք են ասում:Այս թվերը չափազանց կարևոր են, և դրանք թաքցնելու փոխարեն՝ իշխանությունները պետք է բարձրաձայնեին բոլոր միջազգային ատյաններով, Կարմիր խաչով: Կրկնում եմ, հшն ցшգnրծnւթյուն է, քանի դեռ մեկ հայազգի կա Ադրբեջանի բшնտերում, ինչ-որ բանակցությունների գնալ»,- ասաց նա:Ըստ ԱԱԾ նախկին տնօրենի՝ տարբեր գնահատականներով՝ զnհերի թիվը 6000-ից ավելի է: Դավիթ Շահնազարյանն անդրադարձավ նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանի գերեվшրության փաստին, քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է վերջինիս գերի լինելու փաստը, ուստի դրա համար է բացառություն անում. ուրիշ որևէ գերու մասին այս պահին դեռ ոչինչ չի հրապարակում:«Իրենց ընտանիքի բարեկամ Վիգեն Էքուաջյանի հետ էին նրանք шռ ևшնգվել նոյեմբերի 10-ին: Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվում է Գուբիստանի բшնտը: Շատ մեծ բшնտ է՝ մի քանի մասնաճյուղերով: Մարալ Նաջարյանը գտնվում է Գուբիստանի բանտի 3-րդ մասնաշենքի, 2-րդ հարկի 213 խցում: Այս թվերը, որ ասացի, իշխանությունները չունեն, թող օգտագործեն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը՝ պնդելով, որ պահանջում է իշխանություններից հրապարակել шնհետ կnրшծների և գերիների միասնական ցուցակը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *