Վարչապետը պետք է շտապ հեռանա…Հասմիկ Կարապետյան

Բոլորովին վերջերս սիրված ու ճանաչված երգչուհի Հասմիկ

Կարապետյանը հայտարարել էր, որ հայրենքիը լքելու մեծ ցանկություն ունի:Թեև երգչուհին նշում է, որ Հայաստանում ապրելու, ստեղծագործելու, ինչպես նաև իր զավակների համար բարեկեցիկ պայմաններստեղծելու ցանկությունը մեծ է,

սակայն հայաստանյան իրականությունն ու վերջերս տեղի ունեցած չարաբաստիկ դեպքերը հակառակն են ստիպում:Այս մասին «Իրավունքը» զրուցեց երգչուհու հետ:– Հասմի՛կ, վերջերս նշել էիք, որ ցանկանում եք արտագաղթե, ինչո՞ւ:– Մեր չարացած ազգը ,ցավոք, իմ նախորդ հարցազրույցը սխալ էր հասկացել: Ցանկությունս այն է, որ իմ երեխաները մեծանան Հայաստшնում, սակայն վերջին դեպքերն ինձ մտափոխել են: Իմ այս խոսքերը որոշ մարդիկ շատ սխալ էին հասկացել: Նրանց թվացել էր, որ արդեն ինքնաթիռի տոմսերը գնել ու Հայաստանից հեռանում եմ: Անկեղծ ասած՝ մինչև վերջին չարաբաստիկ դեպքերն էի ցանկանում արտագաղթել: Ամուսինս ամերիկահայ է: Կարծում եմ շատ նորմալ է, որ ես հեռանամ Հայաստանից: Ես խորապես ցավում եմ

մեր ազգի համար: Գիտակցում եմ, որ գուցե վերջին դեպքերն են այսքան չարացրել մարդկանց, սակայն ամեն ինչ իր չափն ունի, այս աստիճանի պետք չէ չարանալ: Ամեն մարդ իր կյանքն ունի, ամեն մարդ ինքն է ընտրում իր կյանքի ճանապարհը: Տեսնելով հայաստանյան իրականությունը՝ տեսնելով թե ինչպես են բարձրագույն կրթություն ստացած մարդիկ բանվոր ու վարորդ աշխատում, ես ցանկանում եմ, որպեսզի իմ երեխաները կրթություն ստանան ԱՄՆ-ում՝ ստեղծելով խոստումնալից ապագա:– Հասմի՛կ, թեև բոլորս ենք տեսնում, սակայն դուք էլ նշեցիք, որ հայ հասարակությունը բավականին չարացած է: Ինչո՞ւ, ո՞վ պառակտեց մեզ: Օրինակ՝ սրանից տասը տարի առաջ հայ ազգը այսքան չարացա՞ծ էր:– Վերջին դեպքերը ազդեցին մարդկանց վրա: Երբ մարդիկ այդքան հավատում էին իրենց իսկ ընտրած վարչապետին, երբ այդքան մեծ հույսեր էին կապում, կարծում էին, թե կգա մեկը, ով կփոխի մեր բոլորի կյանքը, կզարգացնի Հայաստանը և այլն: Սակայն ինչպես տեսանք ոչինչ էլ դեպի լավը չփոխվեց: Մենք մեր հայրենիքը կորցրինք, կորցրինք մեր սրբությունները:

Թեև ես շատ հեռու եմ քաղաքականությունից, սակայն կարծում եմ, եթե այդ հողերը պետք է տրվեին թշնամուն, ապա այդ ամենը չպետք է արվեր մեր զինվոր տղաների կյանքի գնով: Ստեղծվել է աններելի իրավիճակ: Կարելի էր այդ ամենից խուսափել:

– Որոշ մշակութային գործիչներ, աթոռից կառչած վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն են պահանջում: Միանո՞ւմ եք նրանց– Ես ևս համակարծիք եմ այդ մշակութային գործիչների հետ և կարծում եմ, որ վարչապետը պետք է հեռանա: Ես այն մարդն եմ, ով նախկինում սատարում էր վարչապետին, սակայն հիմա իրավիճակն այլ է: Ինձ համար ցավալի է այս ամենը: Ցավում եմ այս մեծ հիասթափության համար

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *