ՀՀ-ն և Ռուսաստանը կվերացնեն Covid-ով պայմանավորված փոխադարձ ելքի և մուտքի խոչընդոտները,հայտնի է օրը

Հայաստանի և Ռուսաստանի

կառավարությունները կվերացնեն փոխադարձ ելքի և մուտքի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում ասացփոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի հարցին:«Մենք փորձում էինք ԵԱՏՄ շրջանակում այդ խնդիրը լուծել, չհաջողվեց,

բայց ռուսական կողմի հետ նախաձեռնեցինք մի լուծում, որը հնարավորություն է տալիս ազատ սահմանի սկզբունք դնել բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք ունեն թեստավորման արդյունքներ կամ հիվանդացել և արդեն լավացել են:

Մենք կառավարության որոշումը ընդունել ենք, հիմա սպասում ենք նման որոշման ՌԴ-ից, որից հետո այդ մեխանիզմը կսկսի աշխատել»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետը հավելեց, որ Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումից հետո կստեղծվի մի համակարգ և անձը անալիզ հանձնելուց հետո կստանա սահմանը հատելու կանաչ լույս, թե՛

Հայաստանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում:«Ես հուսով եմ, որ այդ համակարգը կաշխատի ու մեր հայրենակիցները հնարավորություն կունենան առանց խոչընդոտի սահմանը հատելու»,- նշեց Գրիգորյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *