Ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի. հանձնվողի էլ մերը… 19-ամյա զինվորը նախընտրել է պայթեցնել իրեն, բայց գերի չընկնել

Ինձ կպայթեցնեմ ու

չեմ հանձնվի. հանձնվողի էլ մերը… 19-ամյա զինվորը նախընտրել է պայթեցնել իրեն, բայց գերի չընկնելArmlur.am-ը գրում է․ Արցախում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորայր

Պետրոսյանը:Մերօրյա հերոսը ծառայության էր անցել Ջաբրայիլում, որտեղ թշնամու դեմ ծանր մարտեր մղելուց հետո տեղափոխվել էր Հադրութ, սակայն  Հադրութում վիրավոր 4 ընկերների հետ երկար ժամանակ շրջափակման մեջ է եղել և գիտակցելով որ, հնարավոր է՝ գերի ընկնի, հերթական ծանր մարտերից մեկի ժամանակ ասել է. «Կամանդիր, դու գնա, մենք վիրավոր ենք:Ես ինձ կպայթեցնեմ ու չեմ հանձնվի թուրքին: Հանձնվողի էլ մերը..» ու պայթեցրել է նռնակը:ArmLur.am-ը այցելել է զոհված Նորայրի բնակարան: Հերոսի մայրը՝ տիկին Արուսյակը մեզ հետ զրույցում արցունքն աչքերին, բայց մեծ հպարտությամբ խոսել է Նորայրի անավրատ երազանքների եւ որդու նկատմամբ անասելի կարոտի մասին:Իսկ, ահա Նորայրի համակուրսեցիները մեծ ոգեւորությամբ էին հիշում Նորայրի անցկացրած ամեն մի պահը, նրա աշխույժ եւ ճարպիկ կերպարը:Հավերժ փառք ու պատիվ մերօրյա բոլոր զինվորներին, նրանք զոհվեցին, որ մենք շարունակենք ապրել եւ ժպտալ:Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.