Թուրքիայի
նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբակցության կողմից, կիրակի օրը հայտարարել է ընդդիմադիր «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից
Ահմեդ Դավութօղլուն, փոխանցում է Ahval-ը«Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղ-լուն՝ նկատի ունենալով 1997-ի հետմոդեռնիստական հեղաշրջումը, որի ժամանակ զինվորականների ճնշման տակ հրաժարական է տվել Նեջմեթին Էրբաքանի իսլամամետ կառավարությունը։«Ես նախազգուշացնում եմ՝ պարոն Էրդողանը շուտով կհեռացվի։
Պարոն Էրդողանը շփոթության մեջ է, նրան շատ դժվար կլինի հաղթել «ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում»,- հավելել է նա։
«Ապագա» կուսակցության առաջնորդը քննադատել է Էրդողանին, որ նա առողջություն չի մաղթել իր կուսակ-ցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղին, ով ուրբաթ օրը հարձակման է ենթարկվել զինված խմբավորման կողմից