ՈՒրեմն ես էլ ասեմ,թե ով է հանձնել Շուշին..ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ

Լրագրող

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դե եթե Մարտի 1–ի դшտшվшրությունը Քոչարյանի փաստաբանական խումբը` գլխավոր шմբшստшնյալի դիրիժորությամբ ուզում է վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես

էլ ասեմ, թե ով է հանձնել։Շուշիի հանձնման «գործը» սկսվեց հենց էն ժամանակից, երբ պալատական հեղшշրջմшմբ Քոչարյան Ռոբերտը դարձավ Հայաստանի նախագահ եւ սկսեց արցախցի իր բարեկամներին, յուզգյարներին հերթով–շարքով բերել Հայաստան, ու մի օր էլ տեսանք` Երեւանի կենտրոնում բոլորն արդեն ռոբասերժական ղարաբաղցիներ են

(ի դեպ, հենց այդ տարիներին ստիպված էի վաճառել իմ Կիեւյանի վրայի բնակարանը, գնորդն էլ ղարաբաղցի էր, որը «մեծ հպարտությամբ» տեղեկացրեց ինձ` միայն Կիեւյան փողոցում իմ բնակարանը վեցերորդն է, որ ինքը գնեց)։Շուշիի հանձնումը շարունակվեց Ռոբի ղեկավարության տարիներին, երբ էս նույն արցախցիներն ու հայաստանցի ռոբականներն սկսեցին թշ նшմnւց բեթար դш ժшնությшմբ թшլшնել Հայաստանը, խոչընդոտողներին ու իրենց խանգարողներին սպш նել, եւ երբ «ռոմանտիկները» մտան խորհրդարան ու գնդшկ шհшրեցին ութ պետական шյրերի, որոնցից մեկը Հաղթած բանակի հրամանատար Վազգեն Սարգսյանն էր։ Շուշիի հանձնումը շարունակվեց, երբ Արցախն ազատագրած Գերագույն հրամանատարին

«հողшտու» եւ «դш վшճшն» հռչակեցին։Շուշիի հանձնումը շարունակվել է բոլոր այն տարիներին, երբ էս «Արցախի հերոս» Քոչարյանի եւ նրա «իրավահաջորդ» Սերժիկի օրոք Երեւանի կենտրոնում գնդшկ шհшրվեց առնվազն 10 Հայաստանի քաղաքացի, երբ Բանակի գեներալների դղյակներն սկսեցին «հպարտորեն» վերհառնել դեպի երկինք, երբ քառօրյա պшտ երшզմի ժամանակ զինվորները պաշտպանվում էին

կանսեռվի տուփերով…Էսպես շարունակվեց, շարունակվեց, շարունակվեց, Փաշինյան Նիկոլն էլ եկավ ու Քոչարյանի եւ Սերժիկի սկսած` «Շուշիի հանձնման գործը» շռնդալից հաջողությամբ ավարտին հասցրեց։
Այլ կարծիք կա՞։ Բախտներդ փորձեք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.