ՀՀ
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատերազմի մեկնարկից մի քանի օր անց մեկնել է Արցախ և փորձել հնարավորին օգտակար լինել, սակայն իշխանությունները անտեսել են նրան։ Այս մասին այսօր՝ հունվարի 19–ին, Շենգավիթի առաջին ատյանի դատարանի բակում Քոչարյանի և մյուսների գործով դակատան նիստից առաջ լրագրողների
հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։«Պատերազմից մի քանի օր անց մենք մեկնեցինք Արցախ։ Առաջին օրը չմեկնեցինք, որովհետև նիստ պետք է լիներ, հասկանում եք՝ ինչ վայնասուն կարող էին բարձրացնել։
Հայրս ամեն բան փորձեց անել՝ խորհուրդներ տալ, հուշումներ անել։ Նույնիսկ ասում էր՝ այս ինչը բանը գնացեք, ասեք, բայց մի ասեք, որ ես եմ ասել։ Արցախի նախագահն անգամ հարկ չհամարեց հանդիպել, քննարկել։ Ես ինքս ականատես եմ եղել, որ այն մարդիկ, որոնք կանգնած էին մեր հաղթանակների հիմքում՝ 1990-ականներից սկսված, ինչպես էին անտեսվում, ոչ մի բան չէին լսում։ Արվել է առավելը, այն, ինչը կարող էր արվել կողքից՝ չլինելով իշխանության մեջ»
,– ասաց նա։Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ գործակալ լինելու մասին՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանի բացահայտմանը՝ Լևոն Քոչարյանն ասաց. «Այդ ամենի վերջնական պատասխանը կստանանք, երբ լինի իշխանափոխություն, և քննություն անցկացվի։ Ինձ թվում է՝ անմտություն է մտածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող էր ասել՝ ճիշտ է, գործակալ է։ Մենք տեսանք, թե ինչ խոցելի է մեր անվտանգությունը։ Այս մարդիկ, եթե իշխանության գլխին են, խոցելի է»։