Ֆեյքեր
որոնք հայհոյում են իշխանությանն ու ընդդիմությանը վերնագրով ռեպորտաժ են պատրաստել առանց ալարելու և ինձ էլ ընդգրկել այդ 4 հոգանոց ցուցակում։ Ըստ որոշ սահմանափակ մտածողության միաբջիջների ես հայհոյող ֆեյք եմ։
Ես իհարկե երբեմն օգտագործում եմ կոպիտ բառեր իրերն իրենց անուններով անվանելիս, բայց երբեք ինձ թույլ չեմ տա հայհոյել անգամ այն կենդանիներին որոնց ատում եմ։ Հայհոյելու համար նախ պետք է հայհոյել իմանալ և հետո նոր հայհոյել։ Տեսանյութը վստահ եմ, որ պատրաստված է պատվերով, որ իմ անվան հետ հնչեցրած 2 հակաիշխանական և ադեկվադական ֆեյքերի հանդեպ հետաքրքրություն առաջանա և հանրությունը սկսի հետևել
Միշիկի հորինած ստերին։ Ի զարմանս ինձ տեսանյութը լուսաբանում է Դանիել Իոաննիսյաննը և ինչ-որ տարբերակներ է առաջարկում բացահայտման համար։ Դանիելը խիստ նեղված էր «ֆեյքի» գրածը լրատվականներում տարածվելուց։ Իրականում ոչ թե հայհոյող ֆեյքերի դարդն են այս մտահոգները, այլ կոնկրետ իմ։ Եթե անգամ դուք հասնենք ձեր ուզածին և տեսնեք իմ իսկական դեմքը կամ նկարը և եթե անգամ ես Ռեգինան չլինեմ այլ Մարուսյան Նիժնի Տագիլից, կամ Ֆլանյան Ֆստանը Հանզաչիմանից, ապա վստահ եղեք, որ դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվի։ Միայն ձեր հետաքրքրասիրությունը որոշ չափով բավարարվածություն կստանա։ԵՒ եթե անգամ կրկին բողոքների հիման վրա էջս փակվի, հավատացե՛ք ես կգտնեմ շատ էլ ավելի հետաքրքիր միջոցներ հանրության հետ կապ ունենալու համար, որը Ձեզ համար բավականին ցավոտ կլինի արդեն։
Ոչ բարոյական էր ինձ հայհոյող ֆեյք անվանելը։ Ես երբևէ ապատեղեկատվություն չեմ տարածել, իսկ պատերազմի ժամանակ չեմ զլացել և բոլորի նամակներին պատասխանել եմ ապատեղեկատվությունից մարդկանց հեռու պահելու համար։ Չեմ ուզում շատ բաներ թվարկել, բայց ինձ զրպարտելով հանդերձ լավ էլ գիտակցում եք, որ ստում եք։Ես իշխանությունների հետ անգամ չնչին առնչություն չունեմ և դուք դա լավ գիտեք։ Հեքիաթներ պատմելու փոխարեն ԱԱԾ դիմեք թող առգրավեն ադեկվադիկների համակարգիչներն ու հեռախոսները պարոն Դանիել և կիմանաք, թե ում են պատկանում հայհոյող ֆեյքերը։ Սա կամ իմ դեմ պայքարի համար էր պատրաստված, կամ Միշիկի կողմից ֆինանսավորվող ֆեյքերին փիար անելու համար։Ինչպես կասեր մեր հարևան Հայկուշ տատին՝ ես լրիվին թաղելու եմ նոր մեռնեմ։ Դրա համար հանգիստ նստեք տեղներդ։ Ես որևէ օրենք չեմ խախտում, իսկ Ֆեյսբուքը թույլ է տալիս առանց նկար հանդես գալ։ Ի միջի այլոց իրենց նկարներով հանդես եկող և կանանց ու աղջիկներին հայհոյող կենդանիների տեղն էլ հո գիտեք։
Պայքարենք իրենց դեմ Դանիել և մնացած։Հա ի դեպ որոշ որձերի զանգված ինձ մեղադրում է ապատեղեկատվություն տարածելու մեջ, թե բա պատերազմի ժամանակ ստել եմ ասելով ՀԱՂԹԵԼՈՒ Ենք և չենք հաղթել։ Այ հոգեպես նվաստ և ֆիզիկապես տկար զանգված, լավ ա չեք ասում ձեր повестка-ն վերցնեի ու ձեր կանանց հետույքը թուրքից ես պահեի։ Գիտեմ, որ խելք չունեք դրա համար շատ չեմ խորանում այս թեմայի մեջ։
Ձեզ իհարկե ձեռնտու է, որ հանրությանը ոչ թե ոգեշնչել, այլ հոգեպես ճնշելը։ Դուք միայն զոհված զինվորի և գերեվարված զինվորի մասնակցությամբ դաժան կադրերը տարածելուց եք լավ առանց հետևանքների մասին մտածելու, բայց կարևորը ձեր լայքերի համար մտածելով։ Էլի եմ ասում, որ ՀԱՂԹԵԼՈՒ Ենք, բայց սկզբից ձեր նման սողացող ստահակներին հաղթահարելուց հետո մնացածին կհաղթենք!!!