Հիանալի լուր.Հայտնի է թե ովքեր կարող են գնալ Ռուսաստան

Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը,

վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р), հայտնում է.«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:Այնուամենայնիվ,բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մտնել

մի շարք հիմնավորումների առկայության պարագայում:1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով:2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթերի և բարեկամության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի ցուցադրման պարագայում:

3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:5. Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին

(ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի բացահայտման թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *