ՈՒշադրություն Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության
ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիույթուն, ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։Երևան քաղաքում՝ Հունվարի 18-19-ին, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ից ձյան տեսքով։
Հունվարի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ին ճանապարհներին սպասվում է մերկասառույց։Հանրապետության տարածքում՝Հունվարի 18-20-ին շրջանների մեծ մասում, 21-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 18-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, իսկ 19-ից բոլոր շրջաններում ձյան տեսքով։
Հունվարի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 18-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։
Երևան քաղաքի հունվարի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 12.00C (1976թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան -25.20C (1973թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան -3.70C