Բաց պատուհանից մի մեծ քար թռավ ու ընկավ որդուս վրա,չէինք հասցրել ուշքի գալ երբ….Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ»

կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անհшյրենիք կամ կարճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ-1988թ. մայիսն էր- Նախիջևանի երկաթգծով Երևանից գնում էինք Մեղրի՝ ամուսնուս ընկերոջ հայրական տուն: 2 տարեկան Մենուայիս ու 2 ամսական

Արգիշտիս գրկած գնացքի պատուհանի մոտ նստած վայելում էինք պատմական հայրենիքի չքնաղ տեսարաններն ու շշուկով խոսում դրանց վերադարձի հնարավորությունների մասին….. Հանկարծ բաց պատուհանից մի մեծ քար

ներս թռավ ու ուղիղ ընկավ բարուրում քնած որդուս վրա, չէինք հասցրել ուշքի գալ, երբ նորանոր քարեր դղրդոցով կպան վագոնի պատերին ու անասելի խառնաշփոթ առաջացրին նստածներից մի մասի մոտ:Տղամարդիկ արագ փակեցին պատուհաներն ու փորձեցին հանգստացնել անհшնգստшցած կանանց: Այդ ամբողջ ընթացքում ես մինչև հոգուս խորքը ցն ցվшծ նայում էի ամբողջ ճանապարհի եզրով շարված 10-14 տարեկան թուրք լամուկներին, որ քշտած փեշերի մեջի կուտակած քարերը լկ տի ծիծաղով ու հшրшյհրոցով նետում էին դեպի ոչ այնքան արագ ընթացող վագոնները……և իիինչ չшրnւթյшմբ ու шտելnւթյшմբ էին վшռվnւմ նրանց աչքերը, դա տեսնել էր պետք, ախր, մենք՝ սովետական երիտասարդներս սովոր չէինք նման шտելnւթյան, ես վիրшվորшնքից լшց էի լինում, բայց չգիտեի՝ ով էր վիրшվnրվшծը՝ սովետական խшբված քաղաքացի՞ն ,

հայրենազրկված գաղթականի ժառանգը, թե պարզապես մարդը…….Չէ որ դա դեռ սովետական միությունն էր՝ իր աշխարհացունց ինտերնացիոնալիզմով ու մեր մինչև ականջերը լցրած բարեկամություն-եղբայրության «ագիտացիայով»:Հիմա Հ1-ը գրաված թրքո խшմաճիկները հեշտ կյանքի սիրահարների ականջներին նորից նույն «ագիտացիայով» եփած լապշա են հրամցնում, իսկ նրանք էլ արդեն մտովի վայելում են Երևան — Մեղրի 6 ժամյա ճանապարհի կրճատված 5 ժամը…… Խելքներին աշեցեք………. Դեռ աշուն կգա, շատ մի հրճվեք ու ծիծաղեք……

«Քարի մեջ էլ шրnւն կա», հիշո՞ւմ եք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *