«Հայրենիքի
փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան
համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։ Այս մասին հայտնում է «Լուրեր»-ի թղթակիցը:Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած»
մարզամշակութային պալատում է։Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին, և հնարավոր չէր անցնել։«Լուրեր»-ի հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները,
Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց. «Նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։