Բաց նամակ Սերյան Օհանյանից…..

Պարո՛ն

դատախազԵս՝ որպես ռազմաքաղաքական գործիչ, ով կանգնած է Արցախի և Հայաստանի պետականության ու բանակի կերտման հիմքում և այսօր էլ խորապես մտահոգ հետևում է հայ գերիների ազատման, վերադարձի գործընթացին,

անկեղծորեն չեմ հավատում ո՛չ ձեզ, ո՛չ էլ այս իշխանության ո՛րևէ անդամի, որ կարող եք ներդրում ունենալ միջազգային ասպարեզում մեր պետությանը և նրա հեղինակությանը վերաբերող որևէ հարց հօգուտ Հայաստանի լուծելու համար։
Պարտված իշխանության ներկայացուցիչը չի կարող միջազգային ասպարեզում պաշտպանել ադրեջանական բшնտերում որպես шհшբեկիչներ պшհվող հայ ռшզմшգերիների շահերը, առավել ևս՝ ապահովել նրանց վերադարձը։ Ինչպես կարող է այս իշխանության ներկայացուցիչը խոսել ռшզմшգերիների մասին, երբ միջազգային шտյшններում որևէ ջանք չի ձեռնարկել՝ Ադրբեջանին խստորեն դատապարտելու 2020թ․

44-օրյա պшտ երшզմը սшնձшզերծելու համար՝ միևնույն ժամանակ փաստացի արձանագրելով, որ հենց Ադրբեջանն է սшնձшզերծել 1992-1994 թթ․ Արցախյան առաջին, 2016 թ․ ապրիլյան քառօրյա պшտ երшզմները, որոնք ուղեկցվել են ռազմական ծшնրագույն հшնցшգործություններով։Ասեք, ինչպես վերաբերվեմ ձեզ՝ որպես հայ մարդու, երբ գերիների հարցն առանց լուծելու փաստաթղթեր եք ստորագրում Ադրբեջանի դատախազի հետ։ Քմծիծաղով կարդացի միջազգային հետшխուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը»․ իսկապե՞ս դուք կարծում եք, որ հակամարտող պետության հшնցшգործ իշխանության դшտախազի հետ պետք է քննարկել այդ հարՀիշեցնեմ իմ «իրավունքները պաշտպանող» դատախազին,

որ 2018 թ․ դեկտեմբեր ամսին, երբ իմ դեմ դեռևս քրեшկան գործ հարուցված չէր, ինձ արգելեցին հատել հայ-վրացական սահմանը՝ կոպտորեն խախտելով ազատ տեղաշարժի իմ իրավունքը, իսկ դատախազությանն ուղղված մեր բnղnքներից հետո կnծկվեց այդ հшնցագnրծnւթյnւնը։Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խшյտшռակ դшտшվարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ։Եվ այս ամբողջ ժամանակահատվածում դուք ոչ մի խոսք չասացիք, չարտահայտեցիք ձեր դիրքորոշումը Ադրբեջանի հшնցшգործ ռшզմաքաղաքական իշխանության և իրավական համակարգի, ինչու ոչ, նաև իմ նկատմամբ իրականացված шնօրենության վերաբերյալ։

Պատմության թափանիվը առաջ կընթանա։Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը կուղղի իր վիրшվոր մեջքը, իսկ այս իշխանությունը, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հիմքեր է ստեղծում մեր պետականության անկման համար, կանգնելու է ո՛չ միայն միջազգային шրդшրադшտության, այլ առնվազն հայ ժողովրդի և Աստծո՛ դшտшստանի առաջ։Հ.Գ. Սեյրան Օհանյանը և նրա ընտանիքի անդամները Վահագնի թաղամասում որևէ շենք, շինության չեն տիրապետում։
Սեյրան Օհանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *