Ռուսաստանի
կառավարությունը որոշում է կայացրել դեպի Ռուսաստանի տարածք լիզինգային կամ վարձակալական հիմունքներով ավտոմեքենաների մուտքի հետ կապված կարգի ու գործողության ժամկետների մասին։ Ըստ այդմ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»
լրատվական գործակալությունը, օտարերկրացիները կարող են Ռուսաստան մուտք գործել նման մեքենաներով, առանց մաքսատուրք վճարելու դրանց համար։ Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններում մշտական բնակություն ունեցողներին։
Կարեւոր է, որ ֆիզիկական անձը, որը նման ժամանակավոր կերպով տրանսպորտային միջոցի փոխադրում է կատարում չունենա չկատարված պարտավորություններ մաքսային վճարումների հարցում կամ չունենա վարչական տույժ ԵԱՏՄ տարածքում։