Ադրբեջանը մտադիր է գույքային պահանջ ներկայացնել Հայաստանին.սկսվել է հաշվարկը

Ադրբեջանի

նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե մտադիր են դիմել միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի՝ պատճառված վնասի հատուցման պահանջով։«Ադրբեջանում արդեն սկսվել է վնասի գնահատման գործընթացը։

Միջազգային հայտնի ընկերությունների օգնությամբ կիրականացվի նյութական, մշակութային, բարոյական եւ բնապահպանական վնասի համակողմանի գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել միջազգային դատարաններ»,

— հայտարարել է Ալիեւը՝ չորեքշաբթի Բաքվում՝ ընդունելով իսլամական աշխարհի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ICESCO) ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ Մալիքի հետ հանդիպման ժամանակ Նա նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանն արդեն սկսել է տարածքների վերականգնման աշխատանքները: «Ենթակառուցվածքային նախագծերը,

քաղաքների պլանավորումը եւ վերակառուցման կարեւոր տարրերի մեծ մասն արդեն իրականացվում են։ Այս տարի այդ աշխատանքների համար մենք նախատեսել ենք կապիտալ միջոցներ», — ասել է նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.