Հարցեր,
որոնց պատասխանները պետք է ստանա հանրությունըԵթե հարցնեք, թե կառավարության ու ԱԺ մեծամասնության հիմնական ձախողումներից մեկը որն է եղել ու շարունակում է լինել, վստահաբար կարող եմ ասել հանրության հետ թերի հաղորադակցությունը։Ազգային անվտանգության սպառնալիք է դարձել ֆեյքնյուզի գոյությունը, որը վերջերս հայտնի է իր մեդիատե ռոր գործունեությամբ։ Բայց ի՞նչ արվեց, որ կանխվի այս քայքայիչ գործընթացը։
Օրենսդրական փոփոխություններ արվեցի՞ն, իրավական գործընթացներ սկսվեցի՞ն ու իրավական հետևանքների ականատես եղա՞նք։ Բոլորս գիտենք պատասխանը։Ավելին, համապատասխան մարմինները տեղյա՞կ են արդյոք, թե սոցիալական ցանցերում հայերեն գրառումներից քանիսն են թշն шմшկան երկրներից կազմակերպվում։
Էլ չասեմ, որ վաղուց հնչեցվել է այն առաջարկը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի համար փակվեն ֆեյսբուքի Հայաստանյան տիրույթի հասանելիությունը։Հիմա հարցեր կառավարությանը օրերս շրջանառվող աղմկահարույց լուրերի վերաբերյալ.Մամուլում ակտիվորեն տարածվում է, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում, և օրակարգում մի շարք վտանգավոր հարցեր կան։
Կառավարությունը պարտավոր է տեղեկացնել հանրությանը, թե արդյո՞ք նմանատիպ հանդիպում նախատեսված է, թե ոչ, եթե այո, ապա ո՞րն է լինելու օրակարգը, արդյո՞ք նախատեսվում է որևէ բան ստորագրել, թե ոչ, բացի այդ պարտությունն ամրագրող համաձայնագրից, բանավոր այլ համաձայնություններ կա՞ն, թե ոչ։
Պшտե րшզմը դադարեցնող համաձայնագրի ժամանակ ասեցիք, որ հնարավոր չէր հանրային քննարկումն ու համաձայնությունը, իսկ հիմա ինչն է խանգարում հավատարիմ մնալ նախկինում որդեգրած թափանցիկ քաղաքականությանը։Իսկ եթե այս ամենը մեդիատեռ որի բաղկացուցիչ մաս է, ուրեմն ինչո՞ւ չեք անմիջապես հերքում ու վերջ տալիս այս խառնաշփոթ առաջացնող իրավիճակին։Դավիթ Սանասարյան