Հայաստանի քաղաքականացված շերտը շունչը պահած սասում են հունվարի 11-ին

հայաստանի

քաղաքականացված շերտը շունչը պահած սպասում ա հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման արդյունքներին կամ «ստորագրվելիք» փաստաթղթի «կործանիչ» բովանդակությանը։ Բանը հասել ա նրան, որ երկրի երբեմնի առաջին փեսան,

ավելի սահմռկեցուցիչ ներկայացնելով էդ «փաստաթղթի» բովանդակությունը, ավելի մեծ ատելություն գեներացնելու նպատակով պնդում ա, թե էդ հանդիպմանը Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիևի հետ ստորագրվելու ա Թուրքիայից պարտքուպահանջ չունենալու ու «հայկական հարցից» հրաժարվելու համաձայնագիր։Լավ, համաձայն եմ, որ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո, գերիների ու անհետ կորածների նման հզոր լծակ ունենալով Հայաստանին տեսականորեն հնարավոր ա ինչ ասես պարտադրել։ Էս առումով Փաշինյանը լավ կաներ ցանկացած հնարք կիրառել, որ չգնա և չստորագրի։ Ես չգիտեմ՝ իրականում հանդիպում լինելու ա, թե չէ, որևէ բան ստորագրվելու ա, թե չէ, բայց եկեք պայմանավորվենք, որ եթե վերջում պարզվի, որ որևէ բան ստորագրել նախատեսված չէր, էդ ձև համոզմունք ու պնդումներ անողներին համապատասխան վերաբերմունքի ենք արժանացնելու։ Թե չէ լավ չի տենց, որ ամբողջ Հայաստանը ականջների վրա են կանգնեցնում իրենց հերթական ապատեղեկատվությամբ, մարդկանց մեջ տագնապ առաջացնում ու մարսում։ Եթե մենք դա չենք արձանագրում, ապա վաղը էլի նույնն են անելու։ Սուտը, ստի հիման վրա հանրային տրամադրություններ գեներացնելը ոչ մի կերպ հայկական շահերից չի բխում։ Սա հավասարապես վերաբերում ա թե՛ Փաշինյանին ու իր թիմին, թե՛ նրա քաղաքական հակառակորդներինԵթե հանրությունը արդարացիորեն մեղադրում ա կառավարությանը, որ պատերազմի ընթացքում իրեն իրական պատկերը չի ներկայացրել, ապա նույնչափ էլ արդար կլիներ մյուսներին նման մեղադրանք ներկայացներ, որ երկու ամիս ա՝ որոշ գաղտնիքներ հրապարակելուն զուգահեռ հազար ձևի սուտ են մատուցում՝ մարդկանց նյարդերի ամենաանպաշտպան հատվածի վրա ճնշելով Suren Sahakyan

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *