Միջէթնիկ
հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում էԹուրքիան գործի անցավ՝ առաջ քաշելով Հայաստանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը։Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն 2021թ․
հունվարի 7-ին հայտարարել է, թե ժամանակն է վերջնական կայունություն բերել մեր տարածաշրջանում և կարգավորել հարաբերությունները նաև Հայաստանի հետ։ Առողջ տրամաբանության դեպքում, իհարկե, ցանկալի է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություն ունենալ, բացել սահմանները և ակտիվացնել տնտեսությունը։
Բայց։Թուրքական ռшզմшվարական ծրագրերում Հայաստանը շարունակում է մնալ որպես իր պшնթուրքիստական նպատակների խանգարող հանգամանք։ Զե նքnվ չկարողանալով գրավել Հայաստանը, քանի որ դիմացը կանգնած է ռուսական գործոնը, Թուրքիան փորձում է տնտեսական էքսպանսիայով տիրանալ Հայաստանին։
Այդ վտանգի մասին վերջին տարիներին բազմիցս խոսել եմ։ Խոսել եմ նաև արցախյան երկրորդ պшտ երшզմի բեմականացումից հետո։Մեզ սպшռնում է թուրքական տնտեսական էքսպանսիա՝ ներխուժում բիզնեսի միջոցով։ Մակերեսի մակարդակում դա գեղեցիկ է, գայթակղիչ ու փող բերող։ Խորքում մենք շատ արագ կորցնելու ենք այն, ինչ կարողացել ենք պահպանել։
Որքան խելամիտ և զգոն լինեն հայ ժողովուրդը և ՀՀ կառավարությունը, այնքան հեշտ կհաղթահարենք այդ սպшռնшլիքը։