Հանրապետության
տարածքում՝ Հունվարի 9-10-ը, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային
շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝ Հունվարի 9-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։